Անկարան օկուպացիայի անօրինական փորձ է որակում Իսրայելի գործողությունը Լիբանանի հարավում

Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ Լիբանանի հարավում Իսրայելի ռազմական գործողությունը երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտող օկուպացիայի անօրինական փորձ է։

Անկարան պնդում է, որ Իսրայելի հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և իսրայելական ուժերը պետք է դուրս գան Լիբանանի տարածքից։

Թուրքիայի արտգործնախարարությունը գտնում է, որ իսրայելական բանակի հարձակումը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանից դուրս գտնվող երկրների անվտանգությանը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում կատարել իր պարտավորությունն ու միջոցներ ձեռնարկել Լիբանանի վրա Իսրայելի հարձակման դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցելԻսրայելը ցամաքային գործողություններ է սկսել ԼիբանանումԼիբանանում ապահով շրջան չկա, Իսրայելի հյուսիսում էլ բնականոն կյանքը խաթարված է արդեն մեկ տարի