Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ, արխիվ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը Լիբանանում և Իսրայելի գործողությունները։

Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին։ Ըստ Պենտագոնի հաղորդագրության՝ զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է ոչնչացնել «Հեզբոլա»-ի հարձակողական ենթակառուցվածքները, որպեսզի կանխվեն Իսրայելի վրա հարձակվելու հնարավորությունները, ինչը տեղի ունեցավ 2023-ի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից։

Օսթինը և Գալանտը նաև ընդգծել են ռազմական գործողություններից դիվանագիտական ջանքերին անցնելու կարևորությունը՝ շուտափույթ կերպով անվտանգություն և կայունություն ապահովելու համար։

Նախարարները նաև քննարկել են Իրանի համար լուրջ հետևանքները, որոնք կարող են լինեն Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG