Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, որ դեռ որոշում չկա Իրանի կողմից հրթիռակոծությանը Իսրայելի պատասխանի եղանակի հարցում, սակայն խորհուրդ չի տվել հարվածել Իրանի նավթահանքերին:
«Նրանց փոխարեն ես կմտածեի նավթահորերին հարվածելու այլընտրանքների մասին», - ասել է Բայդենը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ:
Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ նավթահանքերին հարվածներ հասցնելու հնարավորությունը քննարկվում է:
Բայդենը երեկ ասել է նաև, որ Իսրայելը դեռ որոշում չի կայացրել, թե ինչ է անելու Իրանի կողմից հոկտեմբերի 1-ի զանգվածային հրթիռակոծությանն ի պատասխան: Նա ընդգծել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ քայլերը որոշելուց առաջ պետք է հիշի իր երկրին Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը, և հավելել, որ ջանում է համախմբել աշխարհը Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից խուսափելու համար:
Ուրբաթ օրը քարոզի ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի հրթիռակոծությունն օրինական էր, և «եթե պետք լինի», Իրանը կրկին դա կանի:
Հոկտեմբերի 1-ի զանգվածային հրթիռակոծությանն ի պատասխան՝ Իսրայելը հակահարվածով է սպառնում Իրանին: «Իրանը մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար։ Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք», - մասնավորապես հայտարարել է Նեթանյահուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելական նոր հարվածներ Լիբանանին. Բեյրութ է մեկնել Իրանի արտգործնախարարըԱլի Խամենեին ուրբաթօրյա քարոզ է կատարել՝ անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին Բայդենը հնարավոր է համարել Իսրայելի հարվածները Իրանի նավթային օբյեկտներին Իսրայելի հակահարվածի դեպքում Իրանն «ավելի կոշտ պատասխան» է խոստանում