Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայի մայրաքաղաքում, հաղորդվում է երեք զոհի եւ երեք վիրավորի մասին։ Սիրիական պետական SANA գործակալության փոխանցմամբ՝ զոհերը խաղաղ բնակիչներ են։
Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ իսրայելական օդային հարվածի թիրախ է դարձել Դամասկոսի Մազզե թաղամասում գտնվող բնակելի շենքը, «որտեղ հաճախ են լինում «Հեզբոլա»-ի առաջնորդները և Իրանի Հեղափոխության պահապանները»: