ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ընթացակարգի կանոնակարգի պաշտոնականացումը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։
«Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կազանյան երկկողմ հանդիպումից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրին հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում ասել է, որ կողմերն առաջիկայում միմյանց պաշտոնապես կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին, ապա հույս հայտնել, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի:
- Փաստաթուղթը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրված է, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, բայց առանց հստակ քարտեզների:
- Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ կանոնակարգի վավերացումը հակասում է Հայաստանի պետական շահին:
- Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել։