Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր այցելում է Բելառուս, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Հանդիպմանը Լուկաշենկոն բարձր է գնահատել ատոմակայանների անվտանգությունն ապահովելու համար Գրոսսիի աշխատանքը, հատկապես այն ատոմակայանների, որոնք գործնականում հայտնվել են ռազմական գործողությունների գոտում՝ Զապորոժիեում և Կուրսկում։ Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Բելառուսը հնարավորը կանի տարածաշրջանում միջուկային անվտանգությունն ապահովելու համար։
Գրոսսին այցելելու է Բելառուսի հյուսիս-արևմուտքում գտնվող Օստրովեցի ատոմակայան: Այն կառուցվել է Լիտվային սահմանակից Գրոդնոյի շրջանում և Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից գտնվում է 40 կիլոմետր հեռավորության վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գրոսսին այսօր կժամանի ԲելառուսԳրոսսին «լուրջ» է գնահատել Կուրսկի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի հովացման աշտարակը պետք է քանդել. ԳրոսսիԲելառուսում տեղի է ունեցել առաջին ատոմակայանի բացումը