Ուկրաինայում գտնվող Զապորոժիե ատոմակայանի հովացման աշտարակը մեծ վնաս է կրել անցյալ ամիս հրդեհի հետևանքով և, հավանաբար, պետք է քանդվի, հայտարարել է ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նա սեպտեմբերի 4-ին այցելել էր ատոմակայան:
«Այս մեծ կառույցը պիտանի չէ ապագա օգտագործման համար, ուստի այն հավանաբար ինչ-որ պահի կքանդվի», -X-ի էջում գրել է Գրոսսին:
- Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը գրավված է Ռուսաստանի կողմից 2022 թվականից: Օբյեկտը դարձել է բազմակի հարձակումների և դիվերսիաների թիրախ, որոնց համար Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյանց:
- Գրոսսին օգոստոսի կեսերին ասել էր, որ անվտանգության իրավիճակը «վատթարանում է»: