Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, և համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։
Հայաստանի իշխանությունը Սահմանադրության փոփոխությունը համարում է իր ներքին հարցը, իսկ այն փոխելու Բաքվի պահանջները որակում անընդունելի:
Երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր՝ խաղաղության պայմանագրի նախագծում դրույթ կա, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Բացի այդ, նաև համաձայնել են ամրագրել, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Երևանում սա բավարար են համարում, Բաքվում՝ ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարայում հանդիպում են Ֆիդանը և Բայրամովը