Մայա Սանդուն երկրորդ անգամ ստանձնեց Մոլդովայի նախագահի պաշտոնը

Մայա Սանդուն երդմնակալությամբ երկրորդ անգամ ստանձնեց Մոլդովայի նախագահի պաշտոնը՝ դառնալով երկրի առաջին նախագահը, ով ընտրվել է երկու անգամ անընդմեջ:

«Չորս տարի առաջ մենք խոստացել էինք լավ ժամանակներ։ Դա անկեղծ խոստում էր, բայց ժամանակները դժվարին ու բուռն էին։ Մոլդովան հայտնվել է տարածաշրջանային և համաշխարհային ճգնաժամի կենտրոնում. համաճարակին հաջորդեցին գների աճը, էներգետիկ ճգնաժամը, գազային շանտաժը, իսկ այժմ՝ մթության շանտաժը։ Բայց այս բոլոր ճգնաժամերը ստվերում են մնում մեր սահմանին ընթացող դաժան պատերազմի ֆոնին», - հայտարարեց Սանդուն:

Այս աշնանը երկու փուլով անցկացված նախագահական ընտրությունների հաղթող եվրոպամետ Մայա Սանդուն կշարունակի ղեկավարել Մոլդովան առաջիկա չորս տարիներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայա Սանդուն կշարունակի ղեկավարել Մոլդովան ևս առնվազն 4 տարիՍանդուն հաղթում է ձայների 54,97 տոկոսով՝ ըստ նախնական տվյալների