Տարբեր երկրների առաջնորդներ շնորհավորել են Մոլդովայի նախագահին վերընտրվելու կապակցությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, շնորհավորելով Մայա Սանդուին, նշել է, որ դա «ժողովրդավարության հաղթանակն է»։
«Ժողովրդավարությունը հաղթանակ է տարել արտաքին միջամտությունների և մանևրների նկատմամբ», - ասել է նա:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հավելել է. - «Հազվագյուտ ուժ է պետք՝ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց բախվել եք այս ընտրություններում»։
«Մոլդովացիները հստակ ընտրություն են կատարել՝ նրանք ընտրել են տնտեսական աճի և սոցիալական կայունության ուղին», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Սանդուն ստացել է ձայների 55.35 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ Ալեքսանդր Ստոյանոգլոն, 44.65 տոկոսը։