Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՀՀ Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՀՀ ՊՆ լրատվականի հաղորդագրությունում:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկոյան հաղորդել է, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր ժամը 19:35-ի սահմաններում հրաձգային զենքից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Նախիջևանի Օրդուբադի շրջանի ուղղությամբ, ինչին ի պատասխան «համարժեք միջոցներ են ձեռնարկվել»:
Բաքուն մեկ շաբաթ առաջ ևս նման հաղորդագրություններ էր տարածել, որոնք Երևանը հերքել էր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Կրակոցներ չենք լսել, հանգիստ է». բարձրունցիներն ու ՊՆ-ը հերքում են Բաքվի պնդումներըՊՆ. Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածելԵրևանը հերքում է Բաքվի պնդումը, թե հայկական զինուժը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ