Մատչելիության հղումներ

ՊՆ. Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՀՀ Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին՝ օրվա ընթացքում Բաքվի երկրորդ հաղորդումը:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Պաշտպանական գերատեսչությունը կրկին հիշեցնում է, որ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեկոյան տարածած հաղորդագրությունում պնդել է, թե հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Նախիջևանի Շահբուզի շրջանի Շադա բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, և թե «համարժեք միջոցներ են ձեռնարկվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG