Եթե Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցրել Օլաֆ Շոլցը և Եվրամիության անդամ երկրների այլ առաջնորդներ տեսնեն, որ Հայաստանի 50 հազար քաղաքացու ցանկությունն է գնալ դեպի ԵՄ, ապա նրանց մոտ բան կփոխվի, Հայաստանին առավել վստահելի գործընկեր կհամարեն, կարծում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը: Արամ Սարգսյանն այսօր քաղաքական համախոհների հետ Երևանի Եվրոպայի հրապարակում էր՝ Եվրամիությանն ինտեգրման օրակարգն առաջ մղելու վճռականությամբ:
«Իսկ դուք կարծում եք, որ եթե Էմանյուել Մարկրոնին զեկուցեն, որ 50 հազար մարդ ստորագրել է ԵՄ անդամ դառնալու համար, դրանից բան չի փոխվի՞: Ես համոզված եմ, որ դրանից վստահությունը հայ ժողովրդի հանդեպ և Հայաստանի հանդեպ կփոխվի, որովհետև էդ իշխանությունները կսկսեն մտածել՝ անկախ նրանից՝ էնտեղ իշխանություն Նիկոլ Փաշինյանն է, «Քաղաքացիական պայմանագիր»-ն է, թե այլ ուժ կգա, ժողովուրդը դեպի Եվրոպա է ուղղված», - հայտարարեց Սարգսյանը:
Որտեղից այս վստահությունը՝ արտախորհրդարանական ուժի ղեկավարը չմանրամասնեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանյան չորս կուսակցություն կառավարությանը կոչ է անում հանրաքվե կազմակերպել Եվրամիությանն անդամակցելու հարցովԴեպի Եվրամիություն գնալու ցանկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ տասն ամիս առաջ է բարձրաձայնել, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Ամիսներ անց, սակայն, վարչապետ Փաշինյանն ընդունեց՝ այդ հարցի պատասխանը չի ստացել:
«Եվրամիությունը ուզո՞ւմ ա դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը ինչքանո՞վ ա պատրաստ. էդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ էսօր՝ ոչ, չեմ կարող տալ», - հայտարարեց երկրի ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խզմալյանը զարմացած է՝ ինչպե՞ս կարող է վարչապետը վստահ չլինել՝ ԵՄ-ում Հայաստանին սպասում են, թե՝ ոչՎարչապետը չգիտի՝ պատրա՞ստ է ԵՄ-ն ընդունել ՀայաստանինԵթե Եվրամիությունն իսկապես անդամակցության պատուհան է բացել Հայաստանի համար, այդ դեպքում ինչո՞ւ է երկրի վարչապետը նման բան հայտարարում, արդյոք սա հակառակի մասի՞ն չի վկայում, որ կառույցի անդամ երկրներն այդպիսի համաձայնություն չունեն: Նաև այդ պատճառով է, որ իշխանությունն ընթացք չտվեց Եվրամիությանն անդամակցության հարցով երեք ամսում հանրաքվե անցկացնելու իրենց առաջարկին: Ավելին՝ այդ թեմայով խորհրդարանական լսումներից հետո Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց՝ իշխանությունը լրջորեն քննարկում է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացել-չներկայացնելու հարցը, բայց որոշում դեռ չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Կարծում եմ՝ ինչ-որ մի օր՝ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք»․ Սիմոնյան«Մինչև դա բազմաթիվ իրավական գործընթացներ պետք է անցնել». Արման Եղոյանը՝ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնելու առաջարկի մասինԱրամ Սարգսյանը, միևնույն է, չի համարում, որ այդ հարցով եռամսյա ժամկետում հանրաքվե անցկացնելու առաջարկը մերժվել է:
«Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մերժել ուղիղ, նա ոչ չի ասել, բայց այո էլ չի ասել: Ոչ ասել է պարոն Եղոյանը՝ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը, Ազգային ժողովի նախագահը իր անձնական տեսակետը դրական է արտահայտել: Ես ուզում եմ ասել, որ մենք որևէ մեկի դեմ չենք կազմակերպում այս գործընթացը», - նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:
Հանրաքվեի օրակարգը իրավական տեսանկյունից մասնագետները փակուղային են համարում: Շրջանակը, թե երբ և ինչ հարցերով է հնարավոր հանրաքվե անցկացնել, Սահմանադրությունն ու «Հանրաքվեի մասին» օրենքը հստակ են սահմանում: Դրանք են՝ Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը, պարտադիր հանրաքվեի միջոցով են լուծվում նաև վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, երկրի տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը: Հանրաքվեի կարող են դրվել նաև Սահմանադրության այն հոդվածները, որոնց փոփոխություններն Ազգային ժողովը մերժել է, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը՝ կրկին եթե խորհրդարանն այն չի ընդունել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե չի կարող անցկացվել, դա վերջին փուլն է. սահմանադրագետ