Հայաստանը ցանկանում է Եվրամիության մաս լինել, Լատվիայում, Rus.LSM-ի հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մեր հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը։ Կարծում եմ` ինչ - որ մի օր մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի այո՛»,- ասել է Սիմոնյանը։
Լրատվամիջոցը նշում է, որ Լատվիան աջակցում է Հայաստանի եվրոպական ուղուն։
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ հայերն ունեն եվրոպական ձգտումներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։
Այս տարվա մարտին Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ արեց եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։