Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշմանը:
Գազայի հատվածում շարունակվող մարտական գործողությունների ֆոնին Երևանն իր որոշման մասին հայտնեց այսօր՝ այսպիսով միանալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում:
Այնտեղ, ըստ Արտաքին գործերի նախարարության, աղետալի հումանիտար իրավիճակ է, իսկ շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից է:
Արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև ընդգծում են՝ հայկական կողմը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, խաղաղ բնակչության դեմ բռնությունները, նրանց պատանդառումն ու գերեվարումը և միանում առանց նախապայմանների նրանց ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին: Զոհերի թիվն, ըստ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության, արդեն անցել է 37 հազարը։
«Հայաստանը անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները», - հայտարարում է պաշտոնական Երևանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ՀՀ ԱԳՆԵրևանի այս քայլի մասին ԱԳՆ-ից լրացուցիչ այլ մեկնաբանություն չեն տալիս։
Չուշացավ Իսրայելի արձագանքը: Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից փոխանցում են, թե Հայաստանի դեսպանին կանչել են՝ խիստ նկատողություն հայտնելու։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից օրվա երկրորդ կեսին հայտնեցին՝ «այս պահին դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել». Հայաստանի ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուի խորհրդականը սպառնում է Երևանին «երկարաժամկետ լուրջ հետևանքներով»
Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը, մինչդեռ, շնորհակալություն է հայտնել Հայաստանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինի վարչակազմը ճանաչման համար շնորհակալություն է հայտնում ՀայաստանինՀայաստանն ու Իսրայելը թեև երեք տասնամյակից ավելի է՝ դիվանագիտական հարաբերություններ ունեն, այդուհանդերձ Թել-Ավիվում Հայաստանի դեսպանատունը պաշտոնապես բացվել է 2020-ի սեպտեմբերին:
Պաշտոնական Երևանի այս որոշումն արևելագետ Հայկ Քոչարյանն արտառոց չի համարում՝ հաշվի առնելով, որ անցած տարվա հոկետմբերից սկսված և այժմ էլ շարունակվող հակամարտության ֆոնին աշխարհի տարբեր երկրներ են Պաղեստինը ճանաչելու որոշում կայացնում:
«Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի ճանաչելը պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ, ստեղծված միջազգային հարթակում, միջազգային հարաբերություններում գլոբալ ստեղծված իրավիճակով, որը հնարավորություն է տալիս, տենդենցի մեջ է նաև ճանաչելը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը:
Միայն վերջին մեկ ամսում եվրոպական առնվազն չորս երկիր՝ Նորվեգիան, Իսպանիան, Իռլանդիան և Սլովենիան ճանաչել են Պաղեստին պետությունը: Երևանի որոշումը ևս հասունացած էր, հայտարարում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ Հայաստանը իսրայելա - պաղեստինյան հակամարտության կարգավորման «երկու պետություն» սկզբունքի կողմնակից է հանդես եկել, և այս տեսանկյունից տարօրինակ էր, որ Հայաստանը մինչև այժմ չէր ճանաչել Պաղեստին պետությունը, ինչպես որ արել էին աշխարհի ավելի քան 140 երկրներ, և այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի Պաղեստինը ևս ունենա մեր տեսանկյունից լիակատար մանդատ՝ ներկայացված լինելու միջազգային հանրությունում և բանակցելու ապագա խաղաղության շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Խանդանյանը:
Հայ - իսրայելական հարաբերությունների որոշակի սրացում կլինի, բայց իրավիճակն էապես չի փոխվի, քան կա, կարծում է արևելագետը: Իսկ տարածաշրջանի երկրների և Հայաստանի հարաբերությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա Երևանի որոշումը. Հայկ Քոչարյանն ասում է՝ այն դրական արձագանք կգտնի Իրանում:
«Իրանը շատ նուրբ էր վերաբերվում այդ հարցին, դրա համար այստեղ այս մի ուղղության մեջ կարելի է տեսնել մի քիչ փոփոխություն, կամ կարող է այդտեղ ինչ-որ դրական նշան կամ դրական հետևանք թողնել», - նշեց արևելագետը:
Հայաստանի որոշումն արդեն ողջունել է Թուրքիան՝ ընդգծելով, կշարունակի ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Երևանի որոշումըԻ դեպ, Երևանի այս հայտարարությանը նախորդել էր Փաշինյան- Էրդողան հեռախոսազրույցը։ Պաշտոնական հաղորդագրություններում նշվել էր, որ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարները նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի վերջին զարգացումներն են քննարկել, բայց մանրամասներ կողմերը չէին հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Էրդողանը