Մատչելիության հղումներ

Անկարան ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Երևանի որոշումը


Թուրքիայի արտաքին գործերի նախարարության շենքը Անկարայում, արխիվ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության շենքը Անկարայում, արխիվ

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հրապարակել է հայտարարություն, որով հավանություն է հայտնել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշմանը:

«Մենք ողջունում ենք Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին հետևելու և Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը: Մենք միշտ ընդգծել ենք, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի առավել մեծ թվով պետություններ ճանաչեն Պաղեստինը։

Հայաստանի արտգործնախարարությունը Պաղեստին պետությունը ճանաչելու մասին հայտարարեց այսօր առավոտյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG