Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Ազգային ժողովի շենքի ու մուտքերի մոտ։
Խորհրդարանում այսօր շարունակվում է 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, եզրափակիչ ելույթով հանդես է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր ևս հանրահավաք է հայտարարել Բաղրամյան պողոտայում։
Խորհրդարանի շենքի երկայնքով ոստիկանները պատ են կազմել։
Your browser doesn’t support HTML5
Ընդդիմադիր պատգամավորները «Ազատության»-ը փոխանցեցին, որ իրենց արգելել են Դեմիրճյան փողոցից մուտք գործել խորհրդարան։ Կարող են ԱԺ մտնել Բաղրամայն փողոցի վրա գտնվող մուտքից, մինչդեռ, ըստ ընդդիմադիրների, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները մուտք ունեն Դեմիրճյանից:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասաց, որ այսօր իրեն թույլ չեն տվել մտնել Դեմիրճյան փողոցից, թեև խնդրել է, ու ասել, որ ոտքի պատճառով դժվար է աստիճաններով բարձրանալը, մինչդեռ, ըստ նրա, ՔՊ-ակնները հանգիստ Դեմիրճյանի անցակետով անցնում են:
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի ամբիոնից պնդեց, որ դա ճիշտ չէ։
Your browser doesn’t support HTML5
Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ հայտարարեց, որ առավոտյան պատրաստվում են լինել Կառավարության շենքի մոտ, որտեղ 10։00-ին կայանալու է Կառավարության նիստը։
Մինչ ցուցարարները հավաքվում էին Կառավարության շենքի մոտ, Կառավարությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու պետբյուջեի կկատարողականի հաշվետվության քննարկմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարության նիստը հետաձգվել է ԱԺ-ում բյուջեի քննարկման պատճառով, ցուցարարները կառավարության շենքի մոտ են ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ցուցարարները, իրավիճակը Կառավարության շենքի մոտ լարվեցԵրեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 101 քաղաքացիական անձ է դիմել բուժօգնության, այսօր առավոտյան 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն հաղորդել է նաև վիրավորված 16 ոստիկանի մասին։ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 98 տուժած, մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան