Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի զինծառայողները կմասնակցեն Մինսկում ռազմական շքերթին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շքերթ է ընդունում, արխիվ

Ադրբեջանի բանակը ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Ղազախստանի զինծառայողների հետ կմասնակցի Մինսկում նախատեսված ռազմական շքերթին, որը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Մինսկի ռազմական հրամանատարության հրամանատար, գնդապետ Դմիտրի Ժուկովսկին։

Բելառուսի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ զորահանդեսին մասնակցելու է ավելի քան 6 հազար զինվորական, 250 միավոր տեխնիկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում Կովկասի անվտանգության հարցով քննարկված «շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ»․ Լուկաշենկոն՝ ՊուտինինԼուկաշենկոն Ալիևի հետ այցելեց Ֆիզուլի, Շուշի, խոսեց Ղարաբաղում իրենց ծրագրերի մասինԼուկաշենկոյի խոսքով՝ պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել են թեման ու եզրակացրել, որ կարելի է հաղթանակի հասնել