Շաբաթ օրը «Անի Գրանդ Հոթել»-ում գտնվող քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենեսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «հոգեկան տառապանք պատճառելը»։ Գործը քննում է Քննչական կոմիտեն, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Լսող սարք տեղադրելու հետ կապված հաղորդում, ըստ դատախազի խորհրդականի, չեն ստացել:
Այս օրերին բողոքի ակցիաներն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շաբաթ օրը պնդել էր, որ հյուրանոցի իր սենյակում լսող սարք են տեղադրել: Նրա փոխանցմամբ՝ գնացել են այն սենյակ, որտեղից փորձել են լսող սարքը տեղադրել, խնդրել են, որ դուռը բացի, կինը, սակայն, հրաժարվել է: Ժամանել է Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնակատարն ու ասել՝ մի քաղաքացի ահազանգել է, որ իր սենյակի դուռն ուզում են կոտրել, հետո էլ եկել տարել են այդ կնոջը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանը պնդում է՝ իր սենյակում լսող սարք են տեղադրել