Կիրանցում այսօր վաղ առավոտից տեղորոշող սարքով կրկին չափագրական աշխատանքներ են իրականացվել։
Տեղում աշխատողներն «Ազատության»-ն ասացին՝ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։
Նրանց խոսքով՝ գյուղացիների խնդրանքով Կիրանցի սահմանգծով պատ է կառուցվելու։ Թե ինչպե՞ս, կոնկրետ ո՞ր հատվածում ու ի՞նչ բարձրությամբ, դեռ չեն հստակեցնում։
Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։ Նա հարցազրույց տալ դեռ չի ցանկանում։
Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհը ոստիկանները փակել են դեռ կիրակի օրվանից։ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ պարզաբանել էր՝ սահմանապահ զորքերը Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սյուներ, այն հսկող զինված սահմանապահներ, տրակտոր. փակված Կիրանցը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանին հաջողվեց մտնել Կիրանց, սակայն կարճ ժամանակ անց նա հեռացավՎրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։
Այլընտրանքային ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց նորակառույց դպրոցի հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։
Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաղորդվեց, որ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը մեկնարկել է, այն կբերվի միջազգային ստանդարտների։
«Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար», - Ֆեսբուքում գրել էր Հարությունյանը՝ հավաստիացնելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում:
Շաբաթ օրը Կիրանց էր այցելել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա գյուղացիների հետ էր հանդիպել, լսել մտահոգություններն ու՝ շեշտել՝ «ճանապարհը կկառուցեն, ինքն իրենով կլինի նաև անվտանգություն»։
Նախարարը նաև խոստացել էր՝ տեխնիկական բոլոր չափորոշիչները կպահպանվեն։ «Մենք պետք է տեխնիկական բոլոր նորմերը պահենք՝ և՛ հողերը խնայենք, և՛ ճանապարհի նորմերը պահպանենք՝ թեքությունները, կորերը և այլն, որպեսզի ֆուռերը կարողանան գնալ-գալ։ Գյուղատնտեսական տեխնիկայի համար տեղերը կթողնենք, որ էդ հողերը մշակվեն», - ասել էր Սանոսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավիճակը Կիրանցի մոտ լարվեց. ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցի մոտից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. ՆԳՆՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին արձանագրություն են ստորագրելու։ Հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է. վարչապետի աշխատակազմից հաստատում են ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, իբր Կիրանցի հարցը լուծված է». բնակիչները դժգոհ են