Մատչելիության հղումներ

Կիրանցի մոտից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. ՆԳՆ


Կիրանց տանող ճանապարհը փակ է, լուսանկարը՝ մայիսի 19-ի
Կիրանց տանող ճանապարհը փակ է, լուսանկարը՝ մայիսի 19-ի

Տավուշի Կիրանց գյուղի մոտից այսօր բերման ենթարկված 14 քաղաքացիներն էլ ազատ են արձակվել, «Ազատության»-ը հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Իրավիճակն այսօր լարվել էր Կիրանցի մոտ. ոստիկանները երկու օր է՝ փակել են գյուղ տանող ճանապարհը։ Նրանք թույլ չէին տալիս քաղաքացիներին, լրագրողներին ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին գյուղ մտնել։

  • Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
  • Կիրանցում սյուներ են տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատության»-ը փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG