Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Խարկով՝ խորհրդակցություն անցկացնելով Զինված ուժերի հրամանատարության հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, ինչպես նաև Խարկովի մարզում գործող երկու բանակային խմբավորումների հրամանատարները։
«Այսօրվա դրությամբ իրադրությունը Խարկովի մարզում վերահսկելի է, և մեր զինծառայողները լուրջ կորուստներ են պատճառում թշնամուն», - խորհրդակցության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ռազմական գործողությունները լուսաբանող ուկրաինական մի շարք աղբյուրներ պնդում են, որ ռուսական ուժերի առաջխաղացումը Խարկովի մարզում շարունակվում է։ Deep State Տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ ռուսական ուժերին այսօր հաջողվել է գրավել Վոլչանսկի քաղաքային հիվանդանոցը՝ ամրապնդվելով 17 հազար բնակիչ ունեցող այս բնակավայրի արևմտյան թաղամասերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պայթյուններ Ղրիմում, հրդեհ Բելբեկի օդանավակայանում․ ՌԴ ՊՆ-ն պնդում է՝ հինգ ATACMS հրթիռ է խոցվելՈւկրաինան հերքում է ռուսական զորքերի կողմից Ռաբոտինոյի գրավման մասին պնդումըՌԴ ՊՆ պնդմամբ՝ ռուսական զորքը գյուղեր է գրավել Զապորոժիեի ու Խարկովի շրջաններումՈւկրաինական զորքերը «շահեկան դիրքեր են զբաղեցրել» Վոլչանսկում և Խարկովի մարզում․ ԶՈՒ ԳՇ