Ուկրաինան հերքում է ռուսական զորքերի կողմից Զապորոժիեի շրջանի Ռաբոտինոյի գրավման մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչ Դմիտրի Պլետենչուկը «Ուկրինֆորմ» գործակալությանը հայտնել է, որ ՌԴ ՊՆ-ի այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։
«Ուկրաինական պրավդա»-ն մեջբերում է Ուկրաինայի ԶՈՒ-ի 65-րդ բրիգադի խոսնակ Սերգեյ Սկիբչիկի հայտարարությունը, ըստ որի՝ «գյուղը միաժամանակ գտնվում է ուկրաինական և ռուսական զորքերի կրակային հսկողության տակ», սակայն գյուղի տարածքի մեծ մասը դեռևս Ուկրաինայի վերահսկողության տակ է։
Ռաբոտինոն թեժ մարտերի թիրախում է ամիսներ շարունակ։