Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել վիճահարույց օրինագծի պատճառով

Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Ջավախիշվիլի, արխիվ

Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Ջավախիշվիլին հրաժարական է տվել՝ դառնալով «օտարերկրյա գործակալի մասին» վիճահարույց օրինագծի դեմ իր վերաբերմունքն արտահայտող առաջին բարձրաստիճան պաշտոնյան։

«Ներկայիս լարվածությունը և օրինագծի պատճառով մեր օտարերկրյա ընկերների և գործընկերների հարաբերություններում առաջացած մթնոլորտը չափազանց դժվարացնում է իմ առաքելությունը»,- սոցցանցում գրել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օտարերկրյա գործակալների» օրինագծի երրորդ ընթերցումը՝ մայիսի 13-ին. Անրի Օխանաշվիլի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում բռնությունների են ենթարկվել «օտարերկրյա գործակալի» օրինագծի դեմ բողոքող ակտիվիստները