«Իմ գնահատմամբ՝ էն, ինչ որ տեղի ունեցավ, պետք ա տեղի չունենար, և առնվազն ինձ համար միանշանակ է, որ մենք էստեղ էլ պետք ա քննենք և հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է էդպես տեղի ունեցել»․ - վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, որ վերաբերում էր Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժմանը, իրավապահները քննեցին ավելի քան մեկ տարի և պարզեցին՝ հանցագործություն չի եղել: Լուրը հայտնեց գլխավոր դատախազը։
«Տեղի մասով մենք ծավալուն գործողություններ ենք իրականացրել, եթե ես ճիշտ եմ հիշում՝ սահմանապահ զորքերի հետ կապված խնդիր կար, և այդ մասով քրեական վարույթի շրջանակներում հանցագործության փաստ չի հաստատվել: Գործը կարճվել է, այո», - ասաց Աննա Վարդապետյանը։
Մինչդեռ անցած տարի ապրիլին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել էին Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածք՝ հայկական կողմին պատճառելով մարդկային և տարածքային կորուստներ, Նիկոլ Փաշինյանը հենց նույն օրերին խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր՝ հնարավոր այդ բախումները կանխատեսելի են եղել, և ինքն այդ առնչությամբ խորհրդակցություններ է անցկացրել, տվել հանձնարարականներ։
«Կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և էդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է, և իհարկե դրան պետք ա հետևեն և՛ վարչական՝ որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ, բայց նաև պետք ա ավելի խորը քննենք և հասկանանք՝ ինչն է այդպես դասավորվել և ինչու է այդպես դասավորվել», - ասում էր վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տեղ գյուղում «հանձնարարականները ձախողելու» Փաշինյանի հայտարարությունից ինը ամիս անց որևէ մեղադրյալ չկաՍահմանային ճշգրտման հետևանքով է տեղի ունեցել Տեղի բախումը. պաշտպանության նախարարԵթե ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդում՝ իր հանձնարարականների կատարումը ձախողվել է, այդ դեպքում ինչո՞ւ քրեական վարույթը կարճվեց, գլխավոր դատախազն այսօր այլ մանրամասներ չհայտնեց:
Բախումներից հետո գործը հարուցվել էր զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարտական առաջադրանքի կամ այլ ռազմական միջոցառման խափանում: Այս հոդվածը ենթադրում էր 4-ից 8 տարվա ազատազրկում:
«Ե՛վ սահմանապահ զորքերը ունեցել են գործառույթ, և՛ Զինված ուժերն են ունեցել», - հայտարարել էր Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Այդ օրերին պաշտոնանկ արվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, բայց պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց՝ արդյո՞ք նրան հեռացնելու պատճառն այդ բախումներին էին և վարչապետի հանձնարարականների ձախողումը: Մինչ օրս սահմանապահ զորքերի հրամանատար, ի դեպ, նշանակված չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնիցՆիկոլ Փաշինյանն ու թիմակիցները 44-օրյա պատերամիզ հետո պարբերաբար հայտարարում են՝ Հայաստանում կա 5-րդ շարասյուն: Այս օրերին էլ, երբ մարդիկ դեմ են Տավուշում սահմանազատմանը, իշխանականները կրկին նույն պնդումներն են հնչեցնում, թե երկրում գործակալական ցանց կա, որի անդամները դրսից են ուղղորդվում և սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը: «Ազատություն»-ը դատախազին հարցրեց՝ ինչո՞ւ չեն նախաձեռնում քրեական վարույթ և պարզում, թե ովքեր են այդ անձինք: Վարդապետյանը, պարզվեց, իշխանականների այս հայտարարություններին իրավական ընթացք տալու անհրաժեշտություն չի տեսնում։
«Անհասցե ընդհանուր քաղաքական հայտարարությունների վերաբերյալ մենք վարույթներ չենք նախաձեռնում», - ասաց դատախազը՝ հարցին, թե այդտեղ իրավական բաներ չի՞ տեսնում, արձագանքելով․ - «Չէ, չենք տեսնում>։
Աննա Վարդապետյանը խորհրդարանում էր՝ ներկայացնելու Դատախազության 2023 թվականի հաղորդումը: Լրագրողների հետ մոտ կես ժամ տևած ճեպազրույցում հարցերի մեծ մասը վերաբերում էր տարբեր անձանց մասնակցությամբ միջադեպերին, որոնց վերաբերյալ քրեական գործեր չկան, կամ էլ հարուցվում, հետո կարճվում են։
Դատախազից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ քրեական վարույթ չի նախաձեռնվում «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին առնչվող լրատվամիջոցների հետաքննություններից հետո, երբ պարզվել էր, որ մարդիկ կասկածելի ծագման գումարներ են փոխանցել իշխող կուսակցությանը:
«Օպերատիվ ստուգման գործընթացում է գտնվում ձեր կողմից նշված հրապարակումը, Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում։ Այս պահին ստուգվում են բոլոր անհրաժեշտ տվյալները, փոխանցումները։ Երկու օպերատիվ մարմին է զբաղվել՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն, նաև առանձին այս պահին ստուգողական գործողություններ են անում, որովհետև բանկային փոխանցումներ են», - ասաց Աննա Վարդապետյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նիկոլ Փաշինյանը ՔՊ դրամահավաքի մասին իր բացատրություններով ուղղորդում է նաև իրավապահներին. իրավապաշտպանՄարդիկ տեղյակ չեն եղել, որ իրենց անունից միլիոններ են փոխանցվել իշխող ՔՊ-ին. հետաքննություն ՔՊ դրամահավաքին առնչվող բացահայտման մասով քրեական գործ չի հարուցվելԻ դեպ, նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորները դժգոհում էին ընտրովի արդարատությունից, քաղբանտարկյալների առկայությունից: Գլխավոր դատախազը հրաժարվում էր արձագանքել՝ դրանք համարելով քաղաքական հայտարարություններ։