Ռուսական զորքերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ճեղքել հակառակորդի դիրքերը. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այսօր խորհրդակցության ընթացքում խոսել է Ուկրաինայում ռուսական բանակի գրանցած հաջողությունների և տարածքային նվաճումների մասին:

«Ռուսական զորքերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ճեղքել հակառակորդի դիրքերը: Ուկրաինական զինված ուժերը փորձում են կառչել որոշակի գծերից, սակայն մեր գրոհների հետևանքով ստիպված են նահանջել։ Տարեսկզբից մեր երկրի նոր շրջաններում վերահսկողության տակ ենք վերցրել 547 քառակուսի կիլոմետր տարածք», - ասել է նախարարը:

Ուկրաինան և միջազգային համայնքի գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչում ուկրաինական տարածքները Ռուսաստանի Դաշնության մաս հայտարարելու մասին Մոսկվայի որոշումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ պատրաստվում է նոր հարձակման Ղրիմի կամրջի վրա. ԶախարովաԿրեմլը վտանգավոր է համարում բրիտանական զենքով ռուսներին հարվածելու ազատության մասին Քեմերոնի խոսքըՄայիսի վերջին կամ հունիսի սկզբին Ռուսաստանը հավանաբար նոր հարձակում կսկսի. ուկրաինացի զինվորական