Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին Ռուսաստանը հավանաբար նոր հարձակում կսկսի, որի թիրախը կարող են լինել Խարկովի և Սումիի շրջանները, ասել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին The Economist-ի հետ զրույցում։
Նա նաև ասել է, որ նույնիսկ եթե Ուկրաինային հաջողվի հետ մղել ռուսական բանակը մինչև 1991 թվականի սահմանները, դա վերջ չի դնի պատերազմին, այն կարող է ավարտվել միայն խաղաղ բանակցություններով։