Խարկովի հրթիռակոծության հետևանքով 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել

Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Խարկովում, 30-ը ապրիլի, 2024թ.

Երկու զոհ և վեց վիրավոր Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքին՝ Խարկովին այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերի հասցրած հարվածների հետևանքով, հայտնել է Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինյեգուբովը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի փոխանցմամբ՝ հրթիռային հարվածների հետևանքով երկու քաղաքացիական ենթակառուցվածքային թիրախ է խոցվել։

Օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել նաև Ռիվնեի, Ժիտոմիրի, Կիևի, Չեռնիգովի, Սումիի, Չերկասիի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Դոնեցկի շրջաններում: