Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածներից Օդեսայում զոհերի թիվը հասել է 5-ի, հաղորդվում է նաև 32 վիրավորի մասին


Օդեսայի իրավաբանական ակադեմիայի շենքը հրթիռային հարվածից հետո, 29-ը ապրիլի, 2024թ․
Օդեսայի իրավաբանական ակադեմիայի շենքը հրթիռային հարվածից հետո, 29-ը ապրիլի, 2024թ․

Օդեսայում ռուսական հրթիռային հարվածների զոհերի թիվը հասել է հինգի, հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը՝ նշելով նաև 32 վիրավորի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 29-ի երեկոյան ռուսական կողմի հարվածներից 28 խաղաղ բնակիչ է վիրավորվել, կա չորս զոհ։

Կիպերի փոխանցմամբ, 32 տուժածներից 25-ը գտնվում են հիվանդանոցներում, այդ թվում՝ երկու երեխա և մեկ հղի կին։ 5-ամյա աղջկա վիճակը, ըստ նրա, ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունում։

Ռուս զինվորականները պարբերաբար հարվածում են Ուկրաինայի բնակելի շրջաններին։ Չնայած ապացույցներին՝ ռուսական կողմը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր հերքում է այդ հարձակումների մասին հաղորդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG