Մատչելիության հղումներ

Ուկրաինան արդեն զենք է ստանում ԱՄՆ օգնության նոր փաթեթից․ Սպիտակ տան մամուլի քարտուղար


Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռ, արխիվ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռ, արխիվ

Ուկրաինան արդեն զենք է ստանում ԱՄՆ օգնության նոր փաթեթից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։

«Ուկրանան արդեն ստանում է այդ անվտանգության աջակցությունը»,- ասել է Ժան-Պիեռը:

Ապրիլի 26-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էր նաև հայտնել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթից 6 միլիարդ դոլարի ռազմական օգնության հատկացնելու մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն, մասնավորապես, Ուկրաինայի ՀՕՊ համակարգի համար լրացուցիչ Patriot հրթիռներ, հրետանային արկեր կտրամադրի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը մինչ 6 ամիս սպասում էին ամերիկյան աջակցության վերաբերյալ որոշմանը, ռուսական բանակը մարտի դաշտում շահեկան դիրք գրավեց, սակայն, ունենալով անհրաժեշտ զինատեսակներ՝ Ուկրաինան կկարողանա ոչ միայն կայունացնել իրավիճակը ճակատում, այլև առաջ շարժվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին ստորագրեց Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին օրինագիծը, որը ամերիկյան Սենատը նախօրեին էր հաստատել։

Ըստ այդմ՝ 95 միլիարդ դոլարի առյուծի բաժինը՝ 61 միլիարդը, կտրամադրվի Ուկրաինայի ռազմական ծախսերը հոգալու համար, 26 միլիարդ կտրամադրվի Իսրայել զենք ու զինամթերք, ինչպես նաև Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու համար, և 8 միլիարդ 120 միլիոն դոլար՝ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ագրեսիային դիմակայելու համար:

XS
SM
MD
LG