Ռուսաստանում ձերբակալել են լրագրող Սերգեյ Կարելինին՝ Ալեքսեյ Նավալնիի հիմնած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետ համագործակցելու կասկածանքով, հայտնում են Guardian-ը և Associated Press-ը։
Նրանց հաղորդմամբ՝ լրագրողը բերման է ենթարկվել ապրիլի 26-ին։
41-ամյա Կարելինը, ինչպես գրում է Guardian-ը, ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն։ Լրագրողը համագործակցել է Deutsche Welle-ի և Associated Press-ի հետ։
«Associated Press-ը խիստ անհանգստացած է ռուս վիդեոլրագրող Սերգեյ Կարելինի կալանավորմամբ: Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք փնտրում»,-հայտարարել է գործակալությունը:
Ըստ AP-ի՝ Կարելինը մեղադրվում է Նավալնի LIVE YouTube ալիքում հրապարակման համար ֆոտո և վիդեո նյութեր պատրաստելու մեջ, որն օգտագործվում է Կուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հրապարակման մասին։ Թե որ հոդվածի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։
2021 թվականին Մոսկվայի քաղաքային դատարանը հակակոռուպցիոն հիմնադրամը և քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի շտաբը «ծայրահեղական կազմակերպություններ» է ճանաչել։
Մեկ օր առաջ նույն մեղադրանքով ձերբակալվել է լրագրող Կոնստանտին Գաբովը, ով աշխատում է Reuters լրատվական գործակալության լրատվական ծառայության պրոդյուսեր։