Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երեքշաբթի օրը Լեհաստան կատարած այցի ժամանակ կհայտարարի Ուկրաինային ռազմական աջակցության 500 միլիոն ֆունտ ստեռլինգով (617 միլիոն դոլար) ավելացման մասին, հայտնում է Reuters-ը։
Սունակը հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանությունը Ռուսաստանի «դաժան նկրտումներից կենսական նշանակություն ունի մեր անվտանգության և ամբողջ Եվրոպայի համար»:
«Եթե Պուտինին թույլ տրվի հաջողության հասնել ագրեսիայի այս պատերազմում, նա կանգ չի առնի Լեհաստանի սահմանին», - ասվում է Սունակի հայտարարության մեջ:
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են խիզախորեն կռվել, բայց նրանք մեր աջակցության կարիքն ունեն, և նրանք դրա կարիքն ունեն հիմա», - հավելել է նա։
Ըստ այդ հայտարարության՝ Մեծ Բրիտանիան նաև կուղարկի սարքավորումների իր ամենամեծ փաթեթը՝ 1600 հարվածային և հակաօդային պաշտպանության հրթիռներ, մոտ 4 միլիոն փամփուշտ փոքր զենքի զինամթերք և այլն։
Մոտ կես տարի տևած վեճերից հետո անցած շաբաթավերջին նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատեց Ուկրաինային 61 միլիարդ դոլարից ավելի օգնության Սպիտակ տան առաջարկը, այսօր այն քվեարկության է դրվելու Սենատում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտարարել է՝ Բայդենի հետ պայմանավորվել է ATACMS-ի մատակարարման շուրջ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինա ամերիկյան նոր սպառազենի փոխադրումը չի ազդի ռազմական իրավիճակի վրա. Պեսկով