Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդում է, թե Ուկրաինա ամերիկյան նոր սպառազենի փոխադրումը չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա:
Նրա փոխանցմամբ, ռուսական ուժերը հիմա բարելավում են դիրքերն ամբողջ ռազմաճակատում, իսկ նոր զենքի մատակարարումը միայն նոր տառապանքներ կբերի ուկրաինացիներին և կավելացնի նրանց զոհերի թիվը:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունն անցած շաբաթ օրը հաստատել է փաթեթը, որով Կիևը կստանա ավելի քան 60 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն:
Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելուց հետո: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին ուկրաինացիներն արդեն կստանան նոր սպառազենի առաջին խմբաքանակը: