Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարել է՝ Բայդենի հետ պայմանավորվել է ATACMS-ի մատակարարման շուրջ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ պայմանավորվել է ATACMS հրթիռների մատակարարման շուրջ, հայտնում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը։

Զելենսկին հրապարակված տեսանյութում ասել է, որ «Բայդենի հետ քննարկվել են Ուկրաինային ռուսական հարձակումներից պաշտպանելու հարցերը»։ Մասնավորապես, Patriot հակաօդային պաշտպանության մատակարարումներ՝ Խարկովի պաշտպանության համար։

«Այսօրվա արդյունքն այն է, որ Ուկրաինայի համար ATACMS-ի վերաբերյալ համաձայնագրերում բոլոր կետերն ավարտված են»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Մոտ կես տարի տևած վեճերից հետո անցած շաբաթավերջին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ի վերջո հաստատեց Ուկրաինային 61 միլիարդ դոլարից ավելի օգնության Սպիտակ տան առաջարկը, այսօր այն քվեարկության է դրվելու Սենատում:

Դրանից հետո արդեն հաջորդ շաբաթ ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը, ներառյալ մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռները, կարող են հասնել Ուկրաինա, հայտարարել է դեմոկրատ սենատոր Մարկ Ուորենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG