Օնիկ Գասպարյանը «քիմիկների զորամասի» գործով Հակակոռուպցիոն դատարանում է

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան, արխիվ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է։

Նա որպես վկա հարցաքննվում է «քիմիկների զորամասի» գործով։ Նիստն ընթանում է փակ և հենց Օնիկ Գասպարյանն է միջնորդել, որ նիստը փակ լինի։ Լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել հարցաքննությանը։

44-օրյա պատերազմում Էջմիածնի զինվորների մի մասը այդպես էլ ռազմաճակատից չվերադարձավ։

Այս դեպքով ամբաստանյալի աթոռին են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը։ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանի և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան վաթսուն զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 2020-ի հոկտեմբերի 21-ին Աբգարյանի խումբը՝ 62 պայմանագրայիններ, Զանգելան մեկնելու առաջադրանք են ստացել Մակարյանից։ Հասել են քաղաքի դպրոցի մոտ, երբ ժամեր առաջ արդեն Զանգելանի բարձունքների վրա ադրբեջանցիներն էին նստած։

62 հոգուց շրջափակումից հրամանատար Աբգարյանի հետ դուրս են եկել 22 զինծառայող, մյուսները սպանվել, գերեվարվել են։ 23 հոգի մինչև այժմ անհետ կորած են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քիմիկների զորամասի» գործով անցնող ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը մեղքը չընդունեց
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քիմիկների զորամասի» անհետ կորած պայմանագրայինների ծնողները դժգոհ են դատավարության ընթացքից