Շուրջ 300 անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով Իսրայելը թիրախավորելուց մեկ շաբաթ անց, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հրապարակավ երախտագիտություն է հայտնել զինված ուժերին:
Խամենեիի մեկնաբանությունները հետևել են երկու օր առաջ ենթադրաբար Իսրայելի կողմից իրանական Սպահան քաղաքի վրա օդային հարձակմանը:
Մեկնաբանները կարծում են, որ Իրանի ղեկավարության՝ նոր սպառնալիքներ չհնչեցնելը հակամարտության ընդլայնումից խուսափելու մասին է վկայում:
«Առաջնային հարցն այն չէ, թե քանի հրթիռ արձակվեց և դրանցից քանիսը խոցեցին իրենց թիրախները, կարևորն իրականում այն է, որ Իրանն այդ գործողության ընթացքում ցույց տվեց իր կամքի ուժը», - տեղական պաշտոնական լրատվամիջոցների վկայությամբ՝ ասել է Խամենեին:
Գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին կոչ է արել «անդադար հետամուտ լինել ռազմական արդիականացմանը և սովորել թշնամու մարտավարությունը»:
Ապրիլի 19-ին լրացավ Ալի Խամենեիի ծննդյան 85-ամյակը: Այդ օրը ելույթ ունենալով մզկիթում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին չի հիշատակել Սպահանի վրա հարձակումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Իսրայելական զենքը խաղալիք էր, որով մեր երեխաներն են խաղում»․ Աբդոլլահիանը՝ Իսրայելի երեկվա հարվածների մասինՀաղորդվում է Իրանին Իսրայելի հարվածների մասինԻսրայելին հարվածելուց հետո Իրանը ԱՄՆ-ին ասել է, որ հետագա լարվածության չի ձգտում Իրանը ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ