Մատչելիության հղումներ

«Իսրայելական զենքը խաղալիք էր, որով մեր երեխաներն են խաղում»․ Աբդոլլահիանը՝ Իսրայելի երեկվա հարվածների մասին


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, արխիվ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, արխիվ

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան, հարված չէր, NBC News-ի եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ շեշտելով՝ «դրանք ավելի շատ խաղալիքներ էին, որոնցով խաղում են մեր երեխաները, և ոչ թե անօդաչու թռչող սարքեր»:

Աբդոլլահիանը, ով Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, ասել է, որ Իրանը պատասխան չի նախապատրաստում, քանի դեռ Իսրայելը լուրջ հարձակում չի ձեռնարկել:

«Քանի դեռ Իսրայելը նոր արկածախնդրություն չի ձեռնարկել մեր շահերի դեմ, մենք նոր պատասխան ձենք նախապատրաստում»,- ասել է Իրանի արտգործնախարարը՝ զգուշացնելով՝ եթե Իսրայելն իսկապես հարվածի Իրանին, պատասխանը կլինի «արագ և խիստ»:

Երեկ հաղորդվեց, որ Իսրայելը վաղ առավոտյան պատասխան հարվածն է հասցրել Իրանին։ Իրանական լրատվամիջոցները հայտնեցին երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում լսված պայթյունների մասին։ Իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել էր, որ հրթիռային հարձակում չի եղել, և պայթյունները եղել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման հետևանք։

Անդրադառնալով ապրիլի լույս 14-ի գիշերը Իսրայելի ուղղությամբ մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակելու փաստին՝ Իրանի արտգործնախարարը շեշտել է՝ դա «նախզգուշացնող» հարված էր։ «Մենք կարող էինք հարվածել Հայֆային և Թել Ավիվին։ Մենք կարող էինք նաև թիրախավորել Իսրայելի բոլոր տնտեսական նավահանգիստները։ Բայց մեր կարմիր գծերը քաղաքացիական անձինք ենք։ Մեր նպատակը միայն ռազմական էր», - ասել է Աբդոլլահիանը։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը Իսրայելի կողմից ռմբակոծման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորական զոհվեց։ Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։

Թեհրանը հայտարարեց, որ հարձակումը պատասխանն էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG