Բնակիչները դարձյալ փակել են Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։
Նրանք երեկ շեշտում էին՝ ակցիաները շարունակական են լինելու։ Հայտնեցին, որ վաղը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված, եթե պարզաբանումները չբավարարարվեն, ցույցերը կշարունակվեն:
Շաբաթ երեկոյան տավուշցիները բացեցին ճանապարհը: Այսօր նույնպիսի ակցիա անցկացնելու հարցում կարծիքները տարբերվում էին:
Կիրանցում է «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը։ Նա փոխանցեց՝ այսօր հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր կան։
Տեսանյութը՝ Մեսրոպ Առաքելյանի.
Your browser doesn’t support HTML5
Բնակիչները դարձյալ փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը
Ոչ Պաշտպանության նախարարությունը, ոչ էլ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանել, «Ազատության» զանգերն անպատասխան են մնում։
Ուշ երեկոյան ճանապարհը դեռ շարունակում է փակ մնալ, հավաքվածները պատրաստվում են գիշերել այստեղ։
Այստեղ է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Ըստ նրա՝ տեղեկություն կա, որ և՛ Դիլիջանի, և՛ Նոյեմբերյանի կողմից ոստիկանական ուժեր կան կուտակված։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնկանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միջպետական ճանապարհը բացվեց Բնակիչները փակել են Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան հատվածըՏեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի 8-րդ նիստը. նախնական համաձայնեցվել են սահմանագծի 4 հատվածները