Մատչելիության հղումներ

Բնակիչները փակել են Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը


Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների այսօր կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել են Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը, «Ազատությանը» տեղեկացրեց Բաղանիսի բնակիչ Նարեկ Սահակյանը:

Ոսկեպարից էլ «Ազատությանը» հատնեցին՝ այսօրվա պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։ Վաղը, ամենայն հավանականությամբ, գյուղում կհավաքվեն՝ որոշելու իրենց հետագա անելիքները։

Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովների այսօր կայացած նիստում նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, ինչպես նշում են հաղորդագրությունում՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Կողմերը նշում են բնակավայրերի անունները՝ Հայաստանի կողմից՝ Բաղանիսի, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրումի, Հայաստանի կողմից՝ Ոսկեպարի, Ադրբեջանի կողմից՝ Աշաղը Ասկիպարայի, Հայաստանի կողմից՝ Կիրանցի, Ադրբեջանի կողմից՝ Խեյրեմլիի, Հայաստանի կողմից՝ Բերքաբերի, Ադրբեջանի կողմից՝ Կըզըլ Հաջիլիի միջև։ Բաքուն հենց այս գյուղերն էր մարտի սկզբին անհապաղ պահանջել վերադարձնել՝ հայտարարելով, որ դրանց պատկանելությունը կասկածներ չի հարուցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG