Ստամբուլում բանակցել են Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սամեն Շուքրին։
Հանդիպմանը հաջորդած ասուլիսում Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ մերձավորարևելյան հակամարտությունները լուծելու միակ ճանապարհը երկու պետության սկզբունքի իրականացնում է՝ Պաղեստին պետության ճանաչումը։
«Մեր հիմնական առաջնահերթությունը պետք է լինի իսայելական օկուպացիայի դադարեցումը և երկու պետություն ստեղծելու բանաձևի իրականացումը։ Եթե դա տեղի չունենա, ապա Եմենում երեկվա հարձակումները, Իրանի և Իսրայելի միջև այսօրվա լարվածությունը, վաղվա նոր պատերազմները, ներքին նոր անկարգությունները՝ այդ ամենը կշարունակվեն», - ասել է Ֆիդանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաղորդվում է Իրանին Իսրայելի հարվածների մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իսրայելական զենքը խաղալիք էր, որով մեր երեխաներն են խաղում»․ Աբդոլլահիանը՝ Իսրայելի երեկվա հարվածների մասին