ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ավարտեց Հայաստանի հայցի առնչությամբ ադրբեջանական կողմի ներկայացրած առարկությունների լսումները։ Այս փուլի վերջին նիստում Հայաստանի ներկայացուցիչները դատարանին խնդրել են մերժել Ադրբեջանի առարկությունները, կամ դրանց անդրադառնալ գործի բուն քննության ընթացքում։
Հաագային դատարանում Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։
Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ։
Գալիք երկուշաբթի դատարանում սկսվելու է Ադրբեջանի հայցի առնչությամբ Հայաստանի առարկությունների լսումների փուլը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանում վերսկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Երևանից հատուցում է պահանջում «շրջակա միջավայրը վնասելու համար»