Ադրբեջանը պահանջում է Հայաստանից վերջ տալ Բեռնի կոնվենցիայի խախտումներին և փոխհատուցում վճարել շրջակա միջավայրը վնաս հասցնելու համար։ Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հիմնվելով ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից իրականացված բնապահպանական լայնածավալ ոչնչացման առատ առկա ապացույցների վրա՝ Ադրբեջանը 2023 թվականի հունվարի 18-ին առաջին արբիտրաժային գործընթաց է սկսել: 2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի է ունեցել Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման Բեռնի կոնվենցիայի շրջանակներում միջպետական արբիտրաժի շրջանակներում Ադրբեջանի հայցի վերաբերյալ առաջին դատական նիստը», - նշվում է հաղորդագրությունում:
Դա, ըստ պաշտոնական Բաքվի, ոչ միայն նախադեպ կստեղծի որպես կարևոր քայլ բնապահպանական դատավարության առումով, այլև կապահովի, որ կենսաբազմազանության առնչությամբ պետությունների վրա դրված միջազգային իրավական պարտավորություններն իսկապես արդյունավետ կատարվեն: «Դա նաև արդարության ապահովման լուրջ ջանք է»,- ասվում է հայտարարության մեջ։