Ռուսաստանի Պետդումայի խոսնակը պաշտպանել է Վրաստանում «օտարերկրյա գործակալի» մասին օրենքի ընդունումը: Օրինագծի շուրջ «հիստերիան», ըստ Վյաչեսլավ Վոլոդինի, միայն մի բանի մասին է խոսում՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը որոշել են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը և դրա համար գումարներն արդեն հատկացվել են, իսկ օրենքի ընդունումը կարող է խաթարել այդ պլանները։
Վոլոդինից առաջ Վրաստանում օրենքի ընդունումը պաշտպանել էին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրինագիծը, դրա դեմ բողոքող ցուցարարների դեմ ոստիկանությունն ուժ է կիրառել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Amnesty International-ը Թբիլիսիում ցուցարարների դեմ ուժի կիրառումը «պատժիչ գործողություն» է գնահատել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը Կոբախիձե․ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը մեզ էլ ավելի կմերձեցնի Եվրամիությանը»