Կիրակոսյանը միջազգային դատարանին կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել էթնիկ զտումների համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում, արխիվ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա նիստում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների համար:

«Տարիներ շարունակ դա անելու սպառնալիքներից հետո Ադրբեջանն ավարտել է տարածաշրջանի էթնիկ զտումները և այժմ համակարգված կերպով ջնջում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը», - հայտարարել է Կիրակոսյանը։

Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է ՄԱԿ-ի խտրականության դեմ կոնվենցիան խախտելու մեջ։ Բաքուն հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

Երկուշաբթի օրը Ադրբեջանի ներկայացուցիչը դատարանին ասաց, թե Հայաստանի բողոքների մեծ մասը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտությանը և չի առնչվում ՄԱԿ-ի կոնվենցիային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը սխալվում է. Կիրակոսյանը՝ Արդարադատության միջազգային դատարանում Արդարադատության միջազգային դատարանում վերսկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները