Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սխալվում է. Կիրակոսյանը՝ Արդարադատության միջազգային դատարանում


Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, արխիվ
Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, արխիվ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա լսումներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների հարցերով Հայաստանի հետ վեճը ավելի հաճախ է բնութագրում որպես Ադրբեջանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության վիճարկում և հայտարարում, թե դա խոչընդոտում է երկու երկրների միջև խաղաղության հասնելուն։ «Բայց Ադրբեջանը սխալվում է, Հայաստանը չի հավակնում ադրբեջանական տարածքներին և հանձնառու է պայմաններ ստեղծել ամուր և երկարատև խաղաղության համար», - ընդգծել է Կիրակոսյանը։

Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին միջազգային դատարանին հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու միջազգային կոնվենցիայի հիմքով։ Մի քանի օրից՝ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանն է հակընդդեմ հայց ներկայացրել Հայաստանի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG