ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Իսրայելին առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել: Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքն արգելում է հաշվեհարդարի նպատակով ուժի կիրառումը:
«Մերձավոր Արևելքն անդունդի եզրին է: Տարածաշրջանի ժողովուրդներին լայնածավալ ավերիչ պատերազմի վտանգ է սպառնում: Հարկ է կայունացնել կացությունը, հիմա առավելագույն զսպվածություն դրսևորելու ժամանակն է», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում նա խստորեն քննադատել է Իրանի գրոհը:
Իրանը հարձակում է իրականացրել ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության, որի հետևանքով սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, այդ թվում՝ երկու գեներալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մերձավոր Արևելքն անդունդի եզրին է, պետք է հետքայլ անել. Ժոզեպ Բորել Իրանը ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ