Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր բանակցություններ կվարեն Մոսկվայում, իսկ վաղը կմասնակցեն Տիեզերագնացության օրվան նվիրված միջոցառումներին։
Լուկաշենկոն աշխատանքային այցով այսօր է ժամանում Ռուսաստան։
Բելառուսի նախագահականը նշում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն նախ «տետ ա տետ» կհանդիպեն, բանակցությունների առանցքում կլինեն տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև գործող մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու գործողությունների համակարգումը։
Կրեմլն իր հերթին նշում է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները կքննարկեն երկու երկրների միջև հետագա համագործակցության առանցքային հարցեր, այդ թվում՝ Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի հունվարի 29-ի նիստի որոշումների կատարման ընթացքը։
Պուտին-Լուկաշենկո վերջին հանդիպումը հենց Սանկտ Պետերբուրգում էր։ Նրանք քննարկել էին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները և Միութենական պետության զարգացման 15 փաստաթուղթ հաստատել։
Բելառուսը և Ռուսաստանը Միութենական պետություն են կառուցում 1999 թվականից։ Կողմերը բազմիցս նշել են, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում համատեղ ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանականներն ասում են՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու փաստացի առաջարկի ականատես չեն եղել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեմ պատկերացնում՝ ով կարող էր Հայաստանին քարշ տալ Միութենական պետություն. պետքարտուղար Մեզենցև