Մատչելիության հղումներ

Պեսկով. «Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանը և Բելառուսն աշխատում են անվտանգության համատեղ հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Քանի որ դա արդեն քննարկվել է ամենաբարձր մակարդակով, այդ աշխատանքը շարունակվում է», - ասել է խոսնակը՝ մեկնաբանելով ներկա փուլում կատարվող աշխատանքը:

Բելառուսը և Ռուսաստանը Միութենական պետություն են կառուցում 1999 թվականից։

Կողմերը բազմիցս նշել են, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում համատեղ ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG