Արյունալի ահաբեկչությունից երկու շաբաթ առաջ Ռուսաստանին Միացյալ Նահանգների հետախուզության կողմից արված զգուշացման մեջ նշված է եղել Crocus City Hall-ը, հաղորդում է The Washington Post-ը:
Ամերիկյան պարբերականի հաղորդագրության համաձայն, որն ավելի ուշ հաստատել է նաև The New York Times-ը, ամերիկացի պաշտոնյաները Մոսկվային հայտնել էին, որ «Իսլամական պետություն»-ը հարձակում է ծրագրում, և պոտենցիալ թիրախը Crocus City Hall-ն է: Զգուշացման մեջ հարձակման կոնկրետ ժամկետ նշված չի եղել, սակայն ասված էր, որ այն կարող է տեղի ունենալ օրերի ընթացքում, փոխանցում են պարբերականները:
Մարտի 22-ին Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, վերջին տվյալներով, 144 մարդ է զոհվել: Չնայած հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն»-ը, պաշտոնական Մոսկվան Կիևին է մեղադրում դրան մասնակից լինելու մեջ:
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ողբերգությունից երկու շաբաթ առաջ նախազգուշացրել էին Ռուսաստանի խոշոր քաղաքներում հնարավոր ահաբեկչությունների մասին, այդ թվում՝ համերգների օրերին։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը խոստովանել է, որ ԱՄՆ-ը տեղեկություն է փոխանցել հարձակման նախապատրաստման մասին, սակայն այն անվանել է «ընդհանուր բնույթի և ոչ մանրամասն»։ Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանը, այդուհանդերձ, ընդգծել է, որ ահաբեկչության սպառնալիքի մասին ռուսներին ԱՄՆ-ի տված տեղեկատվությունը կոնկրետ էր և արժանահավատ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան պաշտոնապես Կիևին մեղադրեց Crocus-ի ահաբեկչությանը մասնակից լինելու մեջԹեհրանը նույնպես զգուշացրել է Մոսկվային ահաբեկչության վտանգի մասին. Reuters Ահաբեկչության սպառնալիքի մասին ռուսներին ԱՄՆ-ի տված տեղեկատվությունը կոնկրետ էր և արժանահավատ. ԹրեյսիԱռնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է