Միամտություն է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է Հարավային Կովկասի անվտանգությունն ապահովել: Այդ մասին այսօր շաբաթական ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին իր խաղաղության ձգտման, իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, այն սկզբունքների համար, որոնք Մոսկվան անարգում է Ուկրաինայում, ավելի վաղ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն ու Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի դեսպանն ու պատգամավորներն այցելել են ԵՄ առաքելության Մարտունիի գրասենյակ